Աշխարհ

12.01.2017 18:52


126 կգ. գիրուկը նիհարել և դարձել է մոդել, երբ սկսել է ճաշել թեյի գդալով (լուսանկարներ)

126 կգ. գիրուկը նիհարել և դարձել է մոդել, երբ սկսել է ճաշել թեյի գդալով (լուսանկարներ)

Դանիական Օրխուս քաղաքից Մաթիլդա Բրոբերգը 16 տարեկանում կշռել է 126 կգ։ Մանկության տարիներին նա իրեն հիշում է միշտ գեր և ավելորդ քաշով, սակայն այսօր 21–ամյա Մաթիլդան ընդամենը 66 կգ է, աշխատում է որպես մոդել և սպորտային մարզիչ. այս մասին հայտնում է «kp.ru»–ն։

Մաթիլդան իր մասին պատմում է սոցիալական ցանցերում, որոնք հատուկ ստեղծել է ավելորդ քաշից տառապող մարդկանց օգնելու համար։

Նիհարելու համար առաջին հերթին աղջիկը հրաժարվել է արագ ուտեստներից, քաղցրից, մակարոնեղենից, հացից, ճարպոտ սննդից և սկսել է ճաշել թեյի գդալով։

–Այդպես ես ավելի դանդաղ էի ուտում և ինձ հագեցած էի զգում,–պատմել է նա։

Իսկ նիհարելուց հետո մաշկի ավելորդ կախվածություններից ազատվելու համար նա դիմել պլաստիկ վիրահատության և արել աբդոմինոպլաստիկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը