Աշխարհ

12.01.2017 13:35


Թուրքիայում առանձնապես խոշոր ներդրում կատարողները քաղաքացիություն կստանան

Թուրքիայում առանձնապես խոշոր ներդրում կատարողները քաղաքացիություն կստանան

«Hürriyet»–ի տեղեկացմամբ՝ այսուհետ օտար երկրների այն քաղաքացիները, ովքեր Թուրքիայում առնվազն 2 մլն դոլարի ներդրում կանեն կամ ձեռք կբերեն առնվազն 1 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք, կստանան քաղաքացիություն: Միակ պայմանն այն է, որ ձեռք բերված անշարժ գույքը հաջորդ երեք տարիների ընթացքում չպետք է վաճառվի: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։

Թուրքիայի քաղաքացիություն կտրվի նաև այն անձանց, ովքեր այդ երկրում գործող բանկերում առնվազն 3 մլն դոլարի երեք տարի ժամկետով ներդրում կանեն կամ 3 տարի ժամկետով ձեռք կբերեն 3 մլն դոլար արժողությամբ պետական պարտատոմսեր:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը