Ադրբեջանի ԶՈւ և այլ ուժային կառույցների հայտնի կորուստները 2016-ին
Ռազմինֆոն դիտարկում է Ադրբեջանի բանակի և մյուս զինված կառույցների հայտնի դարձած կորուստները 2016-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։
2016 թվականի հայտնի կորուստները
Հիմնվելով բաց աղբյուրների վրա՝ հնարավոր է եղել կազմել 2016 թվականին ադրբեջանական զինուժում և ուժային մյուս կառույցներում 153 կորստի ցուցակ, որից 116-ը մարտական են (~75%), 35-ը՝ ոչ մարտական (~23%), ևս 2-ի մահվան պատճառը մեզ հայտնի չէ։ Մարտական կորուստների հիմնական մասը՝ 99 մարդ, այն զինծառայողներն են, որոնք մահացել են ապրիլի ընթացքում, կամ ավելի ուշ՝ ապրիլին ստացած վերքերից։
Ապրիլի կորուստերը
Ապրիլի 2–6 ժամանակահատվածում ադրբեջանական պետական և ոչ պետական տարբեր լրատվամիջոցներից, սոցցանցերից հայտնի է դարձել 92 մարտական կորստի մասին։ Սակայն Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ընդամենը 31 կորստի մասին, առանց նշելու անուններ։
Անդրադառնալով երկու կողմերի կորուստներին՝ մայիսի 16-ին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչները նշել էին ընդհանուր առմամբ 350-ից ավելի զոհերի մասին, ներառյալ քաղաքացիական զոհերը։ Սակայն նրանք ավելացրել էին, որ «Ադրբեջանը հսկայական կորուստներ է ունեցել, այդ թվում՝ [հայկական կողմի հետ] համեմատական առումով»։
Եթե հաշվի ենք առնում, որ հայկական կողմը ապրիլին ունեցել է շուրջ 90 մարտական, ևս չորս քաղաքացիական կորուստ, ապա ադրբեջանական կողմի կորուստները գնահատվում են առնվազն 250–260 հոգի։
Եթե հաշվի առնենք, որ այդ պահի դրությամբ հայտնի էր ապրիլի 2–6-ին Ադրբեջանի ԶՈւ 94 մարտական (ևս մեկը մայիսի սկզբին մահացել էր հոսպիտալում) և 4 քաղաքացիական կորստի մասին, իսկ մեկի մահվան պատճառը ստույգ հայտնի չէ*, ապա մարտում սպանված առնվազն 100–110 զինծառայողի մասին որևէ տվյալ հայտնի չէ։
* Օսմանով Յալչին Նամիգ օղլու (Osmanov Yalçın Namiq oğlu) — ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը հայտնում է, որ մարտում է սպանվել, իսկ ընտանիքին հայտնել են, որ ինքնասպան է եղել։
Այս հաշվարկը վերաբերում է միայն ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածի այն կորուստներին, որոնք անմիջական կապ ունեին ռազմական գործողությունների հետ։ Սակայն մեկ տարօրինակ փաստ ևս կա, որը ցույց է տալիս, որ առհասարակ ապրիլի ընթացքում Ադրբեջանը ավելի մեծ թվով կորուստներ է ունեցել։
Սովորաբար ռազմական գործողությունների ընթացքում, երբ մեծանում է լարվածությունը, երբ սկսվում են զորքերի մեծածավալ տեղաշարժեր, մեծանում է նաև զինված ուժերում ոչ մարտական կորուստների թիվը։ Սակայն այս դեպքում ոչ միայն չավելացավ, այլև ադրբեջանական աղբյուրներից իմանում ենք միայն մեկ ոչ մարտական կորստի՝ վերը նշված Օսմանով Յալչինի մասին։ Ըստ էության գրեթե անհնար է, որ նման մասշտաբի ռազմական գործողությունների ընթացքում մահացու ելքով որևէ դժբախտ պատահար չգրանցվի։
Բացի այդ, մինչ օրս հայտնի է դարձել ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված և հետագայում մահացած 3 զինծառայողի մասին։ Ապրիլին վիրավորված ադրբեջանական զինծառայողների մասին հստակ տվյալներ չկան, սակայն ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներից հայտնի է առնվազն 50-60-ի անունը։
Իսկ ապրիլի 14-ն Ադրբեջանի ԶՈւ գլխավոր վիրաբույժ, գնդապետ Ֆամիլ Բաբաևը հայտնել էր, որ եթե սովորաբար պատերազմների ընթացքում զինծառայողների ծանր վիրավորման դեպքերը չեն գերազանցում ընդհանուր վիրավորների շուրջ 10–12 տոկոսը, ապա ապրիլյան մարտերի արդյունքում Ադրբեջանի վիրավոր զինծառայողների 40-45 տոկոսի վիճակն է ծանր: Այստեղ ևս ակնհայտ է, որ վիրավորված և հետագայում մահացած զինծառայողների թիվը անկասկած 3-ից անհամեմատ շատ պետք է որ եղած լիներ։
Այսպիսով, ինչպես արդեն մեկ անգամ Razm.info-ի մասնագետները նշել էին և ինչի մասին վկայում է նաև ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչների զեկույցը, միայն ապրիլի 2-5-ին ադրբեջանական կողմի կորուստների թիվը առնվազն 2,5-3 անգամ ավելի է, քան հայտնի 94-ը։ Դրան պետք է ավելացնել նաև վիրավորված և հետագայում մահացածներին, ինչպես նաև հնարավոր ոչ մարտական կորուստները, որոնց մասին առհասարակ տվյալներ չեն հաղորդվել։

Մանրամասները՝ Ռազմինֆո–ում։