Հարցազրույց «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչ Արամ Մանուկյանի հետ.
-Ավարտվում է 2009-ը։ Ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ եղան։
-Մեր երկրի համար 2009-ը տնտեսապես կտրուկ անկման տարի էր, որը պայմանավորված էր ո՛չ միայն համաշխարհային տնտեսական ճգնաժամով։ Այն արտահայտվեց կրկնապատիկ կերպով, որովհետև մենք լուրջ տնտեսություն չունենք։ Տնտեսական ճգնաժամն ազգում է այն երկրների վրա, որոնք գործող տնտեսություն ունեն։ Այսինքն, մեզ մոտ սպեկտրի գործոնն էր պատճառը, որ տնտեսական մեծ անկում եղավ։ Վերջին հաշվով՝ չէր կարող այդպես չլիներ այն երկրում, որտեղ կապիտալի 40 տոկոսը քարանում, մեռնում է։ Միայն շինարարություն է գնում։ Մարդիկ արտագաղթում են, սակայն շինարարությունը գնում է։ Այսինքն, մեր երկիրը տնտեսական առումով միայն փող լվանալու և ապրանքներ ներկրելու երկիր է։ Տնտեսությունն այդ առումով խիստ բացասական դինամիկա ունեցավ։
-Այլ ոլորտներում վիճակն ինչպիսի՞ն է։
–Ավելի խիստ բացասական էր արտաքին դիվանագիտության բնագավառը, որտեղ, առանց չափազանցության, պատմական երկու պարտություն ենք կրել։ Դա հայ-թուրքական հարաբերությունների ասպեկտն էր, որտեղ Թուրքիան դարձավ Հայաստանի հարցերը լուծող սուբյեկտներից մեկը։ Եվ՛ Թուրքիան, և՛ միջազգային կառույցներն իրենց ճնշման տակ վերցրին Ղարաբաղի ինքնորոշման հարցը՝ Հայաստանի կամավոր զիջումների հաշվին։ Սրանք երկու մեծ, լրջագույն կորուստներն են, որոնք արձանագրվել են վերջին մի քանի տարիներին, և ինչը յուրացվեց, ֆիքսվեց վերջին մեկ տարվա ընթացքում։
–Բացի այդ...
–Մյուսը ժողովրդավարության կորուստն է։ Եվրոպայում չկա մի երկիր, որն ունենա այնքան քաղբանտարկյալ, որքան Հայաստանը։ Եվ իշխանությունները համառորեն, այս խայտառակ փաստն ուսերին դրած, փորձում են շարունակել ղեկավարումը։ Ժողովրդավարության առումով մեր կորուստներն ակնհայտ են։ Եվ այս բոլորն արձանագրվել են միջազգային բոլոր փաստաթղթերում։ Կոռուպցիոն դինամիկայի աճը, խոսքի ազատության անկումը, մամուլի հետընթացը արձանագրված են տնտեսական, քաղաքական, միջազգային բոլոր ատյաններում։
Ես առաջընթաց արձանագրել, ցավոք, չեմ կարող։ Եթե լիներ, Հայաստանը հետաքրքիր երկիր կլիներ և՛ բիզնեսի, և՛ մարդկանց համար։ Այնինչ մեր ներմուծումը 5 անգամ ավելի է, մեր պարտքը 4 անգամ ավելի է, քան բյուջեն. վերջին տվյալներով՝ տարեկան 150 հազար Հայաստանից դուրս է գալիս։ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում կառավարել երկիրը։ Հայաստանի իշխանությունները կարողունակ չեն ո՛չ արտաքին, ո՛չ ներքին բնագավառներում։
-Այսինքն, մենք որևէ ձեռքբերում չե՞նք կարող արձանագրել։
-Իմ դիրքորոշումը քաղաքացիական է։ Ես չեմ խոսում որպես ընդդիմադիր գործիչ, որն ուզում է սևացնել Հայաստանի իրավիճակը։ Ես՝ որպես քաղաքացի, արձանագրում եմ, որ առաջընթաց, անկեղծորեն, չկա։
-«Հայ ազգային կոնգրեսը» միշտ նշում է, որ իր գործառույթները բխում են երկրի պետական շահերից։ Եթե իշխանություններն այսպիսի բացթողումներ ունեցան, նշանակո՞ւմ է արդյոք, որ սա նաև ՀԱԿ-ի բացթողումն է։
-ՀԱԿ-ին կարելի է մի տեղ միայն մեղադրել, որ չի կարողացել իշխանափոխություն իրականացնել, որ այս թերությունները չլինեին։ ՀԱԿ-ը երկու գործառույթ է իրականացրել։ Առաջինը, որ մենք իսկապես պահում ենք կրակը, որ իշխանափոխությունը մեզ իսկապես անհրաժեշտ է։ Երկիրը պետք է գա ժողովրդավարական, սահմանադրական ճանապարհ։ Երկրորդ՝ բոլոր այդ նշածներս օր առաջ են արձանագրվել։ Այսինքն, մենք երկու տարի առաջ էինք ասում, որ Ղարաբաղի հարցում կանգնելու ենք սրա դիմաց։ Ցեղասպանության ուրացման մասին երկու տարի առաջ գրավոր ասում էինք (նաև դրամի հետ կապված)։ Բոլոր նշածս բացասական երևույթների մասին ասվել է, զգուշացվել է։ Սակայն իշխանությունները ծածկադմբոցի, շրջանցելու քաղաքականությամբ են առաջնորդվել։ Դրամի փոխարժեքի մասին մշտապես զգուշացվել է։ Հիմա՝ այս պահին, դրամի փոխարժեքը մեկ նպատակ ունի՝ դոլար հավաքել, լցնել օլիգարխների գրպանները։ Այս իշխանությունն իրականացնում է բաց թալանի քաղաքականություն՝ առանց ձևեր թափելու։ Ու բոլոր քայլերի համար մենք զգուշացրել ենք։ Վատ ընդդիմությունը չէր զգուշացնի։ Սակայն մտավոր կարողությունները, փորձը, գիտելիքները չեն ներում այդ մարտահրավերների դեմ։
- Անդրադառնալով Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների հարցին՝ ի՞նչ կանխատեսումներ ունեք 2010թ. համար։ ԼՂՀ կարգավորումը որևէ լուծում կունենա՞, և ի՞նչ զարգացումներ կլինեն հայ-թուրքական հարաբերությունների ասպեկտում։
-Նշված երկու խնդիրներն էլ լուծում ստացել են փաստաթղթային առումով և պայմանավորվածությունների դաշտում։ 2010-ը լինելու է ավելի ցավալի այն առումով, որ լինելու է այդ պայմանավորվածությունների իրականացման տարի։
-Անպայման։ Կգաղտնազերծվեն և իրականացման փուլ կմտնեն, որը, բնականաբար, կբացի ժողովրդի աչքերը, բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կերպ հավատում էին, որ այս իշխանությունը չի գնա այդպիսի քայլերի։ Ընդ որում, 2010-ի առաջին կեսը նշված պայմանավորվածության իրականացման և ձախողումների տարի է լինելու։
-Պրն .Մանուկյա՛ն, ընդունո՞ւմ եք, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցը և ղարաբաղյան կարգավորման գործընթացները շաղկապված են, ու դա վտանգավո՞ր է, թե՞ ոչ։
-Խիստ շաղկապված են, և բոլոր հարցերը նույն կաբինետներում նույն մարդիկ են լուծում՝ նույն քաղաքական ուժերի ճնշման տակ։ Հենց շաղկապվածությունն է, որ չի թողնում մեկի հարցի լուծումն առանց մյուսի։ Զուգահեռ գնալու են։
-Դա վտանգավո՞ր է, թե՞ ոչ։
- Խիստ վտանգավոր է, և շահողները Հայաստանի թուլությունն օգտագործողներն են։
-Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ. Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ շաղկապված են և դա դրական տարր էր մատնանշում։ Դուք ասում եք, որ դա խիստ վտանգավոր է։
-Այդպիսի բան չի եղել։ Թուրքիայի ճնշումները լավ բանի հետ կապելն ինչպե՞ս կարող է վտանգավոր չլինել։
-Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ երկու խնդիրների կարգավորումները շաղկապված են, և դա լավ է։
-Եթե Թուրքիան ասում է, որ սահմանը բացում եմ, եթե Ղարաբաղը տաս, դրա լավը ո՞րն է։ Փոխադարձ շաղկապվածությունն արտաքին ճնշումների արդյունք է։ Արտաքին ճնշումների դեմ Լևոնը մշտապես պայքարողն է։ Ո՞նց կարող է դա ներկայացվել որպես լավ։
-Մատենադարանի հարթակից հնչած ելույթի ժամանակ է ասել նշված հատվածը, մայիսի մեկի իր ելույթում։
-Չէ՛, հավանաբար ուշադիր չեք եղել։ Ավելի պարզ ասեմ։ Հայ-թուրքական սահմանը չեն բացում, եթե զորքերը չհանես։ Դրա լավը ո՞րն է։ Դրել են նալ ու մեխի արանքում ու ասում են՝ առաջ չես գնա, եթե էն մյուսը չլուծես։ Էն էլ է բացասական, էն էլ... Ո՞նց կարող է պատահել՝ դրա արդյունքը լավ լինի։ Արտաքին ճնշումը երբեք չի կարող լավ լինել, քանի որ քեզ թելադրում են։
-Պրն. Մանուկյա՛ն, արտահերթ գործընթացներ հնարավո՞ր են։
-Անհրաժեշտ են։
-Կլինե՞ն արդյոք։
-Կարծում եմ՝ այո՛։
-Ու ի՞նչ ձևով կարող են արտահայտվել։
-Արտահերթ ընտրությունների միջոցով։
-Ե՞րբ։
-Ինչքան շուտ, այնքան լավ։ Երկու տարբերակ կա՝ կա՛մ իշխանությունները հետ կկանգնեն այս քաղաքականությունից և կդանդաղեցնեն գործընթացը, կա՛մ էլ այնքան են ձախողում գործընթացը, որ հայաստանյան քաղաքական ուժերը կանգնում են ու ասում՝ գնացեք այս երկրից։
-Ձեզ համար ո՞ր տարբերակն է ընդունելի։
-Ես կուզեմ՝ առաջին տարբերակը լինի։ Եվ ես կուզեի՝ իշխանական ուժերը գիտակցեն պահի լրջությունը և փորձեն լուծել իրենց խնդիրները։
-ՀԱԿ-ի ձեռքբերումները որո՞նք էին։ Դուք որպես բացասական նշեցիք այն, որ չկարողացաք իշխանափոխություն իրագործել։ Իսկ ձեռքբերումները որո՞նք էին։
-Այն, որ պահպանվում է կուռ թիմը և վայելում ժողովրդի համակրանքը։ Այն, որ իշխանափոխության և բարեփոխումների խնդիրը կապվում է ՀԱԿ-ի հետ։
Արամ Մանուկյան.

-Այսինքն, «շրջանակային համաձայնագիր» կոչվածը կստորագրվի՞։

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը