Թուրքիայի նախագահի խոսնակը՝ ԱՄՆ–ին. «Խելքներդ թռցրե՞լ եք»
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը կոշտ պատասխան է տվել ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կողմից արված հայտարարությանը: Ավելի վաղ հրամանատարության թվիթթերյան պաշտոնական էջում արված մի հրապարակման մեջ նշվել էր, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» անվամբ հանդես եկող կառույցը ոչ մի կապ չունի «Քրդստանի բանվորականկուսակցության» հետ: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։
«Թվիթթերի» իր միկրոբլոգում պատասխան հայտարարությամբ հանդես եկած Քալընը, մասնավորապես, գրել է.
«Սա կատա՞կ է, թե՞ կենտրոնական հրամանատարությունը խելքը թռցրել է: Դուք կարծում եք, որ որևէ մեկը կհավատա՞ դրան: ԱՄՆ-ը պետք է վերջ տա ահաբեկչական խմբավորմանը արդարացնելու փորձերին»:
Թուրքական կողմի պնդմամբ՝ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կուսակցությունը հիմնականում ներառում է «Ժողովրդական միություն» կուսակցությունը և «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերը», որոնք հայտնի են որպես Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող ՔԲԿ-ի ճյուղեր:
Թուրքիայի նախագահի խոսնակը՝ ԱՄՆ–ին. «Խելքներդ թռցրե՞լ եք»
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը կոշտ պատասխան է տվել ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կողմից արված հայտարարությանը: Ավելի վաղ հրամանատարության թվիթթերյան պաշտոնական էջում արված մի հրապարակման մեջ նշվել էր, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» անվամբ հանդես եկող կառույցը ոչ մի կապ չունի «Քրդստանի բանվորական կուսակցության» հետ: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։