Աշխարհ

12.01.2017 11:45


ԵԽԽՎ համազեկուցողներն այցելել են Ադրբեջան

ԵԽԽՎ համազեկուցողներն այցելել են Ադրբեջան

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի` Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Սթեֆան Շենակը և Ցեզար Ֆլորին Պրեդան այցելել են Ադրբեջան: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այցի շրջանակում նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, խորհրդարանի նախագահի, արդարադատության և ներքին գործերի նախարարների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

ԵԽԽՎ համազեկուցողների այցը կավարտվի հունվարի 14-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը