Աշխարհ

12.01.2017 11:30


Իտալիայի գեղեցկության մրցույթի հաղթողի վրա ծծմբական թթու են լցրել

Իտալիայի գեղեցկության մրցույթի հաղթողի վրա ծծմբական թթու են լցրել

Իտալական «Միսս Ռոմանիա-2007» մրցույթի հաղթող Ջեսիկա Նոտարոյի նախկին սիրեցյալը ծծմբական թթու է լցրել մոդելի վրա։ Այս մասին հայտնում է «Corriere della Sera» թերթը։

Պարբերականի տվյալներով՝ հարձակման հետևանքով խիստ տուժել է 28–ամյա աղջկա աչքը, այրվել են ազդրը և ոտքը։ Հարձակումը տեղի է ունեցել Ռիմինի քաղաքում՝ Ջեսիկայի տան առջև։ Նրան ծանր վիճակում հոսպիտալացրել են հարևան Չեզենա քաղաք։ Բժիշկները հույս ունեն, որ կկարողանան պահպանել աղջկա տեսողությունը։

Հարձակվող 29–ամյա Էդսոն Թավարեսը ձերբակալվել է։ Ինչպես հաղորդում է «La Repubblica»–ն, երիտասարդները որոշ ժամանակ միասին են ապրել, սակայն մոտավորապես մեկ տարի առաջ Նոտարոն որոշել է վերջ դնել հարաբերություններին։ Ընդ որում, 2016թ. օգոստոսին նա արդեն հայտարարել էր ոստիկանությանը նախկին սիրեցյալի կողմից դաժան վերաբերմունքի արժանանալու մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը