Հրաձգային զենքից վիրավորել են Վրաստանի նախագահի փեսային (լրացված, տեսանյութ)
Թբիլիսիում, ենթադրաբար, հրաձգային զենքից, վիրավորվել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսա Մինդիա Գոգոչուրին։ Այս մասին հայտնում է «Ռուսթավի–2»–ը։ Տղամարդուն բուժօգնություն է ցուցաբերվել։
Երկրի ՆԳՆ–ից արդեն հաստատել են այդ տեղեկատվությունը, սակայն այլ մանրամասներ չեն ներկայացրել։ Ներկայումս հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 118 և 236 հոդվածներով («Առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը», «Զենքի ապօրինի կրում»)։
***
«Ռուսթավի-2»-ի փոխանցմամբ՝ Հանրապետական հիվանդանոցում ավարտվել է վիրվավորված Մինդիա Գոգոչուրիի վիրահատությունը։
Հեռուստաընկերությունը հայտնել է, որ միջադեպի ժամանակ վիրավորվել է նաև նրա ընկերը, որին նույնպես հոսպիտալացրել են։
Բժիշկները տուժածների առողջական վիճակի մասին դեռևս մեկնաբանություններ չեն տվել:
Դեպքի վայրն արգելափակված է. այնտեղ քրեագետներ են աշխատում:
Մինդիա Գոգոչուրին Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուայի՝ առաջին ամուսնությունից ունեցած աղջկա ամուսինն է։

7or.am