Հարցազրույց «VO.X» երաժշտական նախագծի պրոդյուսեր Արամ Րիանի հետ
-Դուք նշում եք, որ էկոլոգիական թեմայով առաջին հայերեն երգն եք գրել։ Նպատակը ո՞րն է։
-Գուցե որևէ մեկն արդեն տանն իր համար սուսուփուս գրել է էկոլոգիական թեմայով ինչ-որ երգ, սակայն պաշտոնապես ի հայտ գալու և իր ծավալի առումով՝ սա իրոք կարելի է համարել առաջին հայկական էկոլոգիական երգը մեր էստրադայում: Երգն անվանել եմ «Թեղուտ» և նվիրել կնոջս՝ որպես հարգանքի տուրք իր բնապահպանական գործունեությանը, ինչպես նաև անտառներին, որտեղ անցել է իմ մանկության մեծ մասը (ո՛չ, ես Թարզանը չեմ): Նշեմ, որ նման հասարակական թեմաներով երգեր գրելը մեզ համար ինչ-որ նոր բեմական կամ ստեղծագործական կերպար փնտրելու ձև չէ: Ի սկզբանե՝ 1999 թվականին, «VO.X»-ը ձևավորվել էր զուտ որպես անկախ սոցիոգոսպել երաժշտական նախագիծ՝ «ձայն բարբառո հանապատի» կարգախոսի ներքո, որպեսզի երգերի միջոցով բարձրաձայն խորհենք առօրյա հոգևոր ու հասարակական խնդիրների մասին: Այնպես որ, մեր ստեղծագործությունների հասարակական երանգը միշտ է ընկած եղել «VO.X»-ի հիմքում:
Ցավոք, «Թեղուտ» երգը ընդգրկված չի լինելու մեր «Made In Երևան» երկար սպասված ձայնասկավառակում, որի շնորհանդեսը կկայանա կիրակի օրը, նոյեմբերի 14-ին, ժամը 16:00-ին, Design Cafe (Դիզայն Կաֆե) -ում, Թումանյան 42 հասցեով: Սակայն ձայնասկավառակի բոլոր 21 ստեղծագործությունները լցված են ոչ պակաս հասարակական, ինչպես նաև ռոմանտիկ, հումորային և ընդհանրապես երևանյան տրամադրություներով: Համեցե՛ք:
-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են մեր «աստղերը» առավելապես երգում անպատասխան սիրո և հայրենիքի նկատմամբ անմնացորդ սիրո մասին։
-Ինձ թվում է՝ ամեն արտիստ երգում կամ խոսում է նրանից, ինչ իրեն հուզում է: Ոչինչ չունեմ դրա դեմ. եթե անկեղծ է, ապա ճիշտ է: Սակայն հուզող առարկայի շնորհիվ մենք կարող ենք պատկերացում ստանալ արտիստի ներաշխարհի մասին՝ լինի այն աղքատ ու մակերեսային, թե խոր և հարուստ: Երկու դեպքում էլ գտնվում է արտիստի ներաշխարհի մակարդակին համապատասխանող ունկնդիր, ինչի շնորհիվ տիրում է փոխադարձ ներդաշնակություն (սա սև հումոր էր):
-Մեր երգարվեստում պատահական կամ ավելորդ մարդիկ շա՞տ կան։
-Նախ, տարազատենք երգարվեստը շոու բիզնեսից և ուղղակի երգ գրել-երգելուց: Այդ դեպքում կասեմ, որ շոու բիզնեսում, եթե կարողացար նույնիսկ երաժշտական աղբակույտով գումար և ճանաչում վաստակել, ապա պատահական կամ ավելորդ չես: Իսկ երգարվեստը սրբություն սրբոցն է: Այն պետք է լինի միայն ընտրյալների համար, որոնք իրոք բարձր արվեստ են ստեղծում: Անձամբ ես կերազեի հայտնվել մի օր մեր երգարվեստի պատմության մեջ Ամիրխանյանի, Հեքիմյանի, Հախվերդյանի կողքին: Եվ ողջ երգահանական կյանքս նվիրել եմ արվեստ ստեղծելուն և պատմության մեջ արժեք թողնելուն:
-Իսկ քաղաքական դաշտում, ըստ Ձեզ, պատահական և ավելորդ մարդիկ որքա՞ն են։
-Ներեցե՛ք, քաղաքական դաշտից գլուխ չեմ հանում: Ես արվեստի մարդ եմ: Կենցաղային մակարդակի վրա կարող եմ փիլիսոփայել այդ թեմայի շուրջ, ինչպես յուրաքանչյուր հայ, սակայն դատել մարդկանց պատահականության կամ ավելորդության մասին քաղաքական դաշտում, չեմ կարող:
-Համաշխարհային շոու բիզնեսում կարծես ասացվածք է դարձել, որ անտաղանդները, միևնույն է, ամեն տեղ լիքն են և ամեն ինչի կհասնեն, օգնել պետք է տաղանդավորների՛ն։ Մեր իրականության մեջ տեղավորվո՞ւմ է այս «ասացվածքը»։
-Մեր իրականության մեջ էլ է դա ճշմարտություն: Սակայն, ցավոք, տաղանդավորին հազվադեպ են օգնում, մանավանդ Հայաստանում: Ծանոթանալով մեր արվեստի վառ ներկայացուցիչների կենսագրության հետ՝ տեսնում ես, որ տաղանդավորին սովորաբար նախանձում են, «փոս փորում», մեջքից «դանակահարում» կամ լավագույն դեպքում Հուդայի համբույր նվիրում: Ինչի հետևանքով և շատերը մեկնել են ու ստեղծագործել Հայաստանից դուրս: «Մարգարեին չեն ընդունում իր հայրենիքում»:
-Երբ քաղաքական, հասարակական կյանքում լճացում է լինում, ստեղծագործական կյանքն է գլուխ բարձրացնում։ Նման բան Հայաստանում կա՞, թե ոչ։
-Կարող եմ ասել՝ ԿԱՐ: Դրա վառ ապացույցն են 80-90-ականների մեր հեղինակային երգիչներն ու ռոք-խմբերը: Իսկ հիմա հասարակական լճացման պահերին ստեղծագործական կյանքն ու ճշմարտության խոսքը կարծես, հակառակը, գլուխ են իջեցնում: Չնայած, իմ կարծիքով, բոլոր իրավիճակներում ճշմարտության սուրհանդակներ են մնում հեղինակային երգի և որոշ չափով ռոքի ու ռեփի ներկայացուցիչները:
-Վերջերս մեր երկրում մի շարք հասարակական շարժումներ են ի հայտ եկել։ Դուք դա ինչո՞վ եք բացատրում։
-Նախ, սուբյեկտիվորեն, իհարկե, ես դա բացատրում եմ արտաքին հովանավորման գործոնով: Այսօրվա հասարակական կազմակերպությունների ու շարժումների մեծ մասն ունեն ամերիկյան կամ եվրոպական տերեր ու արմատներ: Սկզբից կրոնական աղանդներն էին, հիմա՝ հասարակական ու քաղաքական: Անձամբ ես կողջունեի այդ ամենը, եթե այն ունենար տեղական՝ հայկական ծագում, և լիներ բնական հայաստանյան էվոլյուցիայի արդյունք: Իսկ երբ հասարակա-կրոնա-քաղաքական գաղափարախոսություններն ու շարժումները ներմուծվում են մեզ որպես պոտենցիալ գաղութ դիտող հզոր պետությունների կողմից, ապա դա իմ աչքերում գարշելի և նողկալի է: Յուրաքանչյուր տեսակի ազատություն, օրենք, դեմոկրատիա, օպոզիցիա, հավատք, շարժում պետք է լինի մերը, մեր հողի վրա տնկած ու աճեցրածը՝ զերծ օտար պարարտանյութից: Այս պարագայում հպարտորեն կարող եմ ասել, որ «VO.X»-ը՝ արտահայտելով որևէ հոգևոր, հասարակական կամ քաղաքական կարծիք, չի ներկայացնում և ոչ մի կազմակերպություն, շարժում, աղանդ, կուսակցություն և չի պատկանում ո՛չ պալատական արտիստների դասակարգին, ո'չ էլ օպոզիցիային:
-Դուք «Facebook» սոցիալական ցանցում «Մենք կողմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը (...հատկապես ռուսական)» անվանումով խումբ էիք բացել։ Նշում էիք նաև, թե դա միայն հումորի համար է արված։ Իսկ այժմ այդ խումբը շարունակո՞ւմ է մնալ։
-Խումբը երևի դեռ կա, բայց չի գործում, քանի որ ոչ մի նպատակ չէր հետապնդում: Իսկ ստեղծել էի այն ոչ թե հումորի կամ ծաղրանքի միտումով, այլ ուղղակի կարոտի հայացք նետելով իմ և ինձ նման մարդկանց մանկության, պատանեկության և ռուսալեզու կրթության վրա: Սխալ է, թե ճիշտ՝ դա է եղել իմ անցյալը, ծնողներիս կողմից տրված դաստիարակության և իմ ստացած կրթական կյանքի հիմքը: Անտեսել այդ ամենը՝ կնշանակեր թքել ծնողներիս վրա ու դավաճանել անցյալս: Իսկ ես Սամվել չեմ:
Արամ Րիան

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը