Թալիբների կողմից գերեվարված ամերիկացի պրոֆեսորը օգնություն է խնդրել Թրամփից
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին օգնության խնդրանքով դիմել է Աֆղանստանում թալիբների կողմից գերեվարված 60–ամյա ամերիկացի պրոֆեսոր Քևին Քինգը։ Նրան և իր ավստրալացի գործընկեր Ջոն Ուիքսին առևանգել էին Քաբուլում Ամերիկյան համալսարանի կամպուսից։
«YouTube»–ում թալիբները հրապարակել էին գերիների տեսանյութը, որն արված է եղել 2017թ. հունվարի 1–ին։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»–ն։
Տեսանյութում Քևին Քինգը հայտարարել է «Թալիբան» ահաբեկչական շարժման պահանջները. «Նրանք պահանջում են Բահրամի բանտերից ազատ արձակել իրենց մի քանի կողմնակիցներին պատանդների բաց թողնելու դիմաց»։
«Դո՛նալդ Թրամփ, ես խնդրում եմ ձեզ, ամեն ինչ ձեր ձեռքերում է։ Խնդրում եմ, բանակցեք թալիբների հետ»,– դիմել է նա ԱՄՆ 45–րդ նախագահ Թրամփին։
Քինգի տեսանյութը 2016թ. օգոստոս ամսից միակ ապացույցն է, որ վերջինս մինչև հիմա կենդանի է։

7or.am