Աշխարհ

12.01.2017 10:15


Սահմանադրական փոփոխությունների քննարկումը թուրք պատգամավորները սկսել են ծեծկռտուքով (տեսանյութ)

Սահմանադրական փոփոխությունների քննարկումը թուրք պատգամավորները սկսել են ծեծկռտուքով (տեսանյութ)

Տարբեր խմբակցություններից թուրք խորհրդարանականները կռիվ են սկսել սահմանադրական փոփոխությունների քննարկման ընթացքում, որոնք թույլ կտան ընդլայնել Թուրքիայի նախագահի լիազորությունները։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Կռիվը սկսել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները և ընդդիմադիր «Հանրապետական ժողովրդական» կուսակցության ներկայացուցիչները։ Հաղորդվում է, որ խորհրդարանականները սկսել են հրել միմյանց և հարվածել բռունցքներով։

Իշխող կուսակցությունում ենթադրում են, որ երկիրը ուժեղ ղեկավարի կարիք ունի՝ իր միասնությունը պահպանելու համար, մինչդեռ ընդդիմությունը վախենում է, որ դա կհանգեցնի ավտորիտարիզմի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը