Լրահոս

03.12.2010 17:28


Մեդվեդև. ««WikiLeaks»–ի արտահոսքը ցույց է տալիս ԱՄՆ–ի արտաքին քաղաքականության ցինիզմը»

Մեդվեդև. ««WikiLeaks»–ի արտահոսքը ցույց է  տալիս ԱՄՆ–ի արտաքին քաղաքականության  ցինիզմը»

Ինչպես հաղորդում է «RIAN» ինտերնետային պարբերականը, այս շաբաթ «WikiLeaks»-ն ավելի քան 250 000 գաղտնի փաստաթուղթ է հրապարակել։ Այս անգամ հրապարակվել են Պետքարտուղարության հետ ԱՄՆ դիվանագետների գրագրությունները, որոնք, մասնավորապես, եվրոպական մի շարք ղեկավարների հասցեին շատ անհարմար դիտողություններ են պարունակում։

-Մենք պարանոյիկներ չենք և չենք խառնում, ասենք,  ռուս-ամերիկյան հարաբերությունները որևէ արտահոսքի հետ, թեև այս արտահոսքերը բավական խոսուն են. նրանք ցույց են տալիս գնահատականների ու դատողությունների ցինիզմի այն լիարժեք չափը, որը հաճախ դրսևորում է տարբեր պետությունների արտաքին քաղաքականությունը, այս դեպքում ես նկատի ունեմ  Միացյալ Նահանգներին,-մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Այնուամենայնիվ, Մեդվեդևը նշել է, որ ԱՄՆ-ի պաշտոնյաները նման դատողություններ անելու իրավունք ունեն։

-Մեկ այլ բան է, երբ այդ կարծիքները դառնում են հրապարակային։ Դրանք իրոք կարող են վնասել արտաքին քաղաքական հարաբերություններին,-ասել է Ռուսաստանի նախագահը։

 

Այս խորագրի վերջին նյութերը