Մառա Բաղդասարյանը հիմա ավելի հայտնի է, քան Կարմիր գլխարկի մասին հեքիաթը. Ժիրինովսկի
Ռուսաստանի Լիբերալ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարեց, որ Մառա Բաղդասարյանի ինքնազգացողությունը վատանում է, երբ հերթը հասնում է պատիժը կրելուն:
Ինչպես հաղորդում է «Life»-ը, այսօր Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարեց, որ սկանդալային Մառա Բաղդասարյանը հիմա արդեն ավելի հայտնի է, քան Կարմիր Գլխարկի մասին հեքիաթը:
«Մեզ ցույց են տալիս Մառա Բաղդասարյանին։ Նա արդեն ավելի հայտնի է, քան Կարմիր Գլխարկի մասին հեքիաթը։ Մառա, խեղճ Մառա», - հայտարարեց Ժիրինովսկին:
Բացի այդ, Վլադիմիր Ժիրինովսկին կասկածի տակ է դրել Մառա Բաղդասարյանի առողջական վիճակի մասին լուրերը։ Նա նշեց, որ նա «հիվանդ» է միայն այն ժամանակ, երբ գործը վերաբերվում է կատարած հանցանքի համար պատիժը կրելուն: «Իսկ մեքենա վարելիս նա առողջ է, իսկ հարկադիր աշխատանք կատարելիս, պարզվում է, հիվանդ է: Հասկանում եմ հիվանդ լինել 80 տարեկանում: Ինչո՞վ է նա հիվանդ: Շատակերությունից, երևի»,– ասաց նա։
Մառա Բաղդասարյանը հիմա ավելի հայտնի է, քան Կարմիր գլխարկի մասին հեքիաթը. Ժիրինովսկի
Ռուսաստանի Լիբերալ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարեց, որ Մառա Բաղդասարյանի ինքնազգացողությունը վատանում է, երբ հերթը հասնում է պատիժը կրելուն:
Ինչպես հաղորդում է «Life»-ը, այսօր Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարեց, որ սկանդալային Մառա Բաղդասարյանը հիմա արդեն ավելի հայտնի է, քան Կարմիր Գլխարկի մասին հեքիաթը:
«Մեզ ցույց են տալիս Մառա Բաղդասարյանին։ Նա արդեն ավելի հայտնի է, քան Կարմիր Գլխարկի մասին հեքիաթը։ Մառա, խեղճ Մառա», - հայտարարեց Ժիրինովսկին:
Բացի այդ, Վլադիմիր Ժիրինովսկին կասկածի տակ է դրել Մառա Բաղդասարյանի առողջական վիճակի մասին լուրերը։ Նա նշեց, որ նա «հիվանդ» է միայն այն ժամանակ, երբ գործը վերաբերվում է կատարած հանցանքի համար պատիժը կրելուն:
«Իսկ մեքենա վարելիս նա առողջ է, իսկ հարկադիր աշխատանք կատարելիս, պարզվում է, հիվանդ է: Հասկանում եմ հիվանդ լինել 80 տարեկանում: Ինչո՞վ է նա հիվանդ: Շատակերությունից, երևի»,– ասաց նա։
Աղբյուրը՝ Zham.am