Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Վրաստանի ԱԳ նախարարը
Անկարայում հանդիպել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Վրաստանի ԱԳՆ–ից հայտնում են, որ կողմերը գոհունակություն են հայտնել բարեկամական և ռազմավարական սերտ հարաբերությունների կապակցությամբ: Հատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտային և էներգետիկ տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը:
Վրաստանի ԱԳ նախարարը դատապարտել է Թուրքիայում կատարված ահաբեկչական գործողությունները:
Իսկ Էրդողանը վերահաստատել է պաշտոնական Անկարայի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:

7or.am