Աշխարհ

11.01.2017 12:21


Արամ Ա կաթողիկոսը լուսանկարվել է Հալեպը պաշտպանող զինված հայ երիտասարդների հետ

Արամ Ա կաթողիկոսը լուսանկարվել է Հալեպը պաշտպանող զինված հայ երիտասարդների հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը լուսանկարվել է Հալեպի հայկական թաղամասերը պաշտպանող, ինքնաձիգներով զինված հայ երիտասարդների հետ: Համապատսխան լուսանկարը հրապարակվել է «Cilicia TV»-ի ֆեյսբուքյան էջում:

«Պատի՛ւ մեր քաջարի տղոց, որոնք իրենց արեան գնով տէ՛ր կը կանգնին Հալէպի մեր ժողովուրդին: Մեր տղաքը, իրենց նուիրական առաքելութեամբ, մեզ կը յիշեցնեն մեր դիւցազն ֆետայիները»,- ասել է Արամ Ա. Կաթողիկոսը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ Արամ Ա.–ն հանդիպել էր Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը