Աշխարհ

11.01.2017 19:52


Բրիտանացի ուսանողները պարզել են՝ ինչ ժամանակահատվածում զոմբիները կվերացնեն Երկրի բնակիչներին

Բրիտանացի ուսանողները պարզել են՝ ինչ ժամանակահատվածում զոմբիները կվերացնեն Երկրի բնակիչներին

Բրիտանիայում Լանկաստերի համալսարանի ուսանողները կատարած հետազոտության շրջանակներում պարզել են, թե որքան ժամանակ է հարկավոր Երկիր մոլորակի ամբողջ բնակչության ոչնչացման համար զոմբի–ապոկալիպսիսի դեպքում։ Համաձայն ուսանողների հաշվարկների՝ մեռածները կսպանեն բոլոր բնակիչներին 100–ից էլ քիչ օրվա ընթացքում։ Ընդ որում, ողջ կմնա 300 մարդ։ Այս մասին հաղորդում է «The Independent»–ը։

Սակայն երիտասարդ ֆիզիկոսները վստահ են, որ եթե անգամ այդ 300 կենդանի մնացածը կարողանա ապրել ևս 9 ամիս, միևնույն է, դժվար թե կարողանա վերականգնել Երկիր մոլորակը։ Նրանց վաղ թե ուշ կսպանեն կամ զոմբիի կվերածեն։

Ուսանողները ուսումնասիրել են զոմբի վիրուսը ենթադրական մտածողության զարգացման ծրագրի շրջանակներում։ Այդկերպ նրանց սովորեցնում են կառուցել տարբեր սցենարներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը