Աշխարհ

11.01.2017 11:00


ՌԴ–ի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները կազդեն էներգետիկ շուկայի վրա

ՌԴ–ի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները կազդեն էներգետիկ շուկայի վրա

ԱՄՆ–ի կողմից սահմանած նոր հակառուսական պատժամիջոցները կարող են ազդել ՌԴ–ի ֆինանսական և էներգետիկ հատվածի վրա։ Այս մասին հաղորդում են մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ։

Լրացուցիչ պատժամիջոցների փաթեթ սահմանելու օրինագիծը պատրաստվել է մի խումբ սենատորների կողմից, որոնցից 5–ը Հանրապետական կուսակցության անդամ է։ Սահմանափակող միջոցառումները սահմանվել են որպես պատասխան ենթադրյալ հաքերային հարձակումներին։

Նոր պատժամիջոցները տարածվելու են ինչպես իրավաբանական, այնպես ել ֆիզիկական անձանց վրա, ովքեր ռուսական նավթի և գազի արդյունահանման համար ավելի քան 20 միլիոն դոլար են ներդրել։ Պատժամիջոցները տարածվել են նաև այն ներդրողների վրա, ովքեր մեկ տարվա ընթացքում ավելի քան 5 միլիոն դոլար կներդնեն Ռուսաստանի տարածքում խողովակաշարի կառուցման, ինչպես նաև ավելի քան 1 միլիոն միջուկային օբյեկտների համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը