Հեռացող Օբաման հիշատակել է ՌԴ–ին, ԻԼԻՊ–ին ու Չինաստանին (տեսանյութ)
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման Չիկագոյում իր հրաժեշտի ելույթում հիշատակել է նաև Ռուսաստանին, ԻԼԻՊ–ին ու Չինաստանին։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։
Նշելով նախագահի պաշտոնում իր հիմնական ձեռքբերումների մասին՝ Օբաման առանձնացրել է ֆինանսական ճգնաժամի հաղթահարումը, Կուբայի և Իրանի հետ հարաբերությունների հարթումը, ինչպես նաև Ուսամա բեն Լադենի ոչնչացումը.
«Մեր իրավապահ մարմինները, ինչպես երբևէ, արդյունավետ են ու զգոն։ Մենք ոչնչացրել ենք տասնյակ հազարավոր ահաբեկիչների, այդ թվում՝ Ուսամա բեն Լադենին։ ԻՊ դեմ պայքարող միջազգային կոալիցիան, ԱՄՆ գլխավորությամբ, ոչնչացրել է խմբավորման առաջնորդներին և հետ վերադարձրել նրանց զավթած տարածքի մոտ կեսը»։
Օբաման հավելել է, որ համաշխարհային կարգին սպառնում են իսլամական մոլեռանդները և վախեցած բռնապետերը։
«ԻԼԻՊ–ը կփորձի սպանել անմեղներին, սակայն նրանք չեն կարող հաղթել ԱՄՆ–ին, եթե այդ պայքարում մենք չդավաճանենք Սահմանադրությանն ու մեր սկզբունքներին։ Մեր հակառակորդները՝ Ռուսաստանը կամ Չինաստանը, չեն կարող հավասարվել մեր հետ աշխարհում իրենց ազդեցությամբ, քանի դեռ մենք չենք նահանջել նրանից, հանուն ինչի պայքարում ենք, և չենք դարձել պարզապես հերթական մեծ երկիր, որը վախեցնում է իր փոքր հարևաններին»,–ասել է Օաբաման։

7or.am