«Համախմբումը» ակտիվ բանակցություններ է վարում քաղաքական ուժերի հետ (տեսանյութ)
«Համախմբում» կուսակցությունը վարչության նիստից հետո հայտարարում է, որ սկսում է ակտիվ բանակցություններ մի խումբ խորհրդարանական և ոչ խորհրդարանական ուժերի հետ ապրիլի ընտրություններին դաշինքով հանդես գալու հարցով։
Ազատությունը հայտնում է, որ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը, փակագծերն ամբողջովին չբացելով, չի հերքում, որ քննարկումներ ընթանում են նաև «Ժառանգություն» կուսակցության, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ, եղել են խորհրդակցություններ նաև «Բարգավաճ Հայաստան»-ի հետ․
«Ժամանակը շատ քիչ է: Կարծում եմ, որ շուտով արդյունքը կունենանք այս կամ այն ձևով: Ունենք երկուստեք պայմանավորվածություններ՝ առայժմ չհրապարակել մինչև վերջնական համաձայնություն կայանալը բոլոր ուժերի հետ»:
Մարգարյանի խոսքով՝ վերջին շրջանում փորձում էին հասկանալ, թե կա արդյոք գաղափարական հենք, որը կարող է միավորել «Համախմբում» կուսակցությունն այլ ուժերի հետ, և, նրա խոսքով, այս հարցում հաջողության հասել են. կան ուժեր, որոնք պատրաստ են իրենց տարաձայնությունները դնել մի կողմ․
«Քաղաքական դաշինք կազմելը հենց այնպես չի լինում կուսակցության անունից կամ ինչ-որ զուտ անձնական հարաբերություններից: Այն պետք է վեր կանգնի դրանից: Պետք է ունենա գաղափարական հենք, որում պետք է ներառված լինեն Հայաստանի առաջ ծառացած բոլոր մարտահրավերները՝ անվտանգության հետ կապված խնդիրներն են, տնտեսության հետ կապված խնդիրներն են, Հայաստանի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային մեկուսացված լինելու հետ կապված խնդիրներն են»:
Այդ խնդիրները, Մարգարյանի համոզմամբ, հնարավոր է լուծել միայն լայն դաշինքներով ընտրություններին գնալու պարագայում: Նա հավելեց, որ եթե ընդդիմադիր դաշտը մեկ դաշինքով չի կարող հանդես գալ, գոնե պետք է ունենալ մի քանի դաշինքներ․
«Լայն դաշինքն է, որ երաշխիք է երկրում լուրջ, արմատական փոփոխությունների, որոնք իրենց հերթին երաշխիք են երկրի զարգացման: Եթե մրցակցությունը կամ նախընտրական գործընթացը գնում է մի քանի դաշինքների, քիչ թվով դաշինքների միջև, էլի դա երաշխիք է, որ հասարակությունը կարողանա կողմնորոշվել և քաղաքական ընտրություն կատարել»:

Մանրամասները՝ Ազատություն-ում։