«Moodys»-ը Թուրքիայի բանկերի համար չարագուշակ զեկույց է հրապարակել
Միջազգային վարկանշային «Moodys» կազմակերպությունը Թուրքիայի բանկերի համար բավական չարագուշակ զեկույց է հրապարակել: Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը՝ «Yeni Şafak»–ին հղումով։
Կայքի տեղեկացմամբ՝ կազմակերպությունը կանխատեսել է Թուրքիայի ֆինանսատնտեսական վիճակի վատթարացում: Ընդ որում՝ առաջիկա տարվա ընթացքում գնաճը (ինֆլյացիա), լիրայի արժեզրկումը, անվտանգության խնդիրների և քաղաքական լարվածության պատճառով երկրում կատարվող ներդրումների նվազումը կլինեն Թուրքիայի տնտեսության վրա բացասաբար ազդող հիմնական գործոնները:
«Moodys-ի կանխատեսումների համաձայն՝ մինչև տարեվերջ Թուրքիայի բնակչության 4 տոկոսից ավելին կդառնա ոչ վարկունակ: Որպես հետևանք՝ կնվազեն բանկերի եկամուտները:

Մանրամասն՝ «ermenihaber.am»–ում։