Ջորջ Քլունին քննադատել է Թրամփին Մերիլ Սթրիփի վրա հարձակվելու համար
Դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունին քննադատել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին դերասանուհի Մերիլ Սթրիփի վրա «հարձակվելու» համար։ Այս մասին հաղորդում է «People»–ը։
Ավելի վաղ Մերիլ Սթրիփը «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության պարգևատրման ժամանակ իր ելույթում կտրուկ քննադատել էր Դոնալդ Թրամփին։ Ընտրված նախագահն էլ իր հերթին անվանել էր Սթրիփին «Հիլարիի հետևորդ» և «գերագնահատված» դերասանուհի։
Քլունին, ով նույնպես աջակցում էր Քլինթոնին, կատակել է, որ Սթրիփը, հնարավոր է, բոլոր ժամանակների «ամենագերագնահատված» դերասանուհին է։
Դերասանի խոսքերով՝ նա չի քվեարկել Թրամփի օգտին։
«Ես չեմ աջակցում նրա, ես չեմ կարծում, որ նա ճիշտ ընտրություն է»,–ընդգծել է Քլունին, ում խոսքերը մեջբերում է «The Guardian»–ը։

7or.am