Լրահոս

30.12.2009 13:35

Հայերի և հույների միջև ծեծկռտուք՝ Բեթղեհեմի սբ. Ծննդյան վանքում

Հայերի և հույների միջև ծեծկռտուք՝ Բեթղեհեմի սբ. Ծննդյան վանքում

Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան վանքում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և հույն հոգևորականների միջև, որն ավարտվել է ոստիկանների միջամտությամբ։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Սրբոց թարգմանչաց վանքի տեսուչ հայր Ղևոնդ աբեղա Հովհաննիսյանի վկայությամբ, հույն հոգևորականները փորձել են հայերին դուրս բերել վանքի հայկական հատվածից՝ այդ ընթացքում դիմելով ոստիկանների օգնությանը։

«Երբ որ մեզ դուրս հանեցին, աղմուկ լսեցինք։ Գլխավոր մուտքից մեր աշակերտները դուռը մի կերպ կարողացել են բացել և ներխուժել են եկեղեցի և առաջ են եկել։ Այդտեղ բախում են ունենում հույների և ոստիկանների հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց հայր Ղևոնդը։

Հայ հոգևորականի խոսքով, հայերի շրջանում կան վիրավորներ, հույների մասին տվյալներ առայժմ հայտնի չեն։

Հայ առաքելական, Հույն ուղղափառ և Հռոմի կաթոլիկ եկեղեցիները տնօրինում են Սուրբ Ծննդյան վանքի տարբեր հատվածներ, ինչի հետևանքով պարբերաբար վեճեր են ծագում երեք եկեղեցիների դավանորդների միջև:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։