ԱՄՆ ԶՈւ․ Ռուսաստանի «ագրեսիան զսպելու» համար կընդլայնվեն զորավարժությունները Եվրոպայում
Հունվարի 8-ին ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի «ագրեսիան զսպելու» համար մտադիր է մեծացնել Եվրոպայում իր զորավարժությունների մասշաբները և ավելի բարդացնել դրանք: razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնել է ամերիկյան բանակի Եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ Թիմ Ռեյը, փոխանցում է «Ռոյթերս» գործակալությունը:
Եվրոպայում ՆԱՏՕ զորավարժություններին մասնակցելու նպատակով Գերմանիայի հյուսիսարևմտյան Բրեմերխաֆեն քաղաքի ափ է ժամանել ԱՄՆ ԶՈւ շուրջ 2800 ռազմական տեխնիկա և մոտ 4000 զինծառայող: Ըստ նրա Գերմանիա ժամանած զինտեխնիկան զորավարժություններին ընդգրկվելիք տեխնիկայի մի մասն է:
Ամերիկյան հրամանատարը նաև հայտնել է, որ զորավարժությունների ընթացքում շեշտը դրվելու է օպերատիվ համագործակցության, հակահրթիռային պաշտպանության և ճգնաժամային իրավիճակներում արձագանքման վրա:
Նշենք, որ դեռևս 2015-ի հոկտեմբերին ԱՄՆ ԶՈւ Եվրոպական հրամանատարության հրապարակած զեկույցում նշվում է, որ առաջիկա 3-5 տարիների ընթացքում հրամանատարության առաջնահերթություններից մեկը «Ռուսաստանի ագրեսիան զսպելն է»:

Մանրամասները՝ razm.info–ում։