Թուրքիան Ուկրաինային 5 տարի շարունակ ռազմական օգնություն է տրամադրելու
2016 թ․ դեկտեմբերի 30-ին Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Սիբիգան Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրի հետ ստորագրել են Ուկրաինայի զինուժին ռազմական օգնություն տրամադրելու արձանագրություն և ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել։
razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է Թուրքիայում Ուկրաինայի դեսպանատան կայքը։
Նշվում է, որ առաջիկա 5 տարվա ընթացքում Թուրքիան Ուկրաինային պետք է տրամադրի տարեկան 3 մլն ԱՄՆ դոլար։ Ուկրաինական կողմը գումարը պետք է օգտագործի թուրքական ռազմարդյունաբերական ընկերություններից ռազմական և երկակի նշանակության արտադրանքի ձեռքբերման համար։
Նշենք, որ Ուկրաինայի և Թուրքիայի ռազմական համագործակցությունը նոր երևույթ չէ։ Որպես օրինակ նշենք, որ դեռևս 1994թ․ երկու երկրները ստորագրել են ռազմական կրթության, գիտատեխնիկական համագործակցության համաձայնագիր։ 1998թ․ կնքել են, իսկ 2000-ից ուժի մեջ է մտել ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության համաձայնագիրը։

Մանրամասները՝ razm.info–ում։