Լրահոս

09.01.2017 18:11


Ստ. Մարգարյան. «Մենք փաստաթուղթ ունենք, որը կհրապարակենք»

Ստ. Մարգարյան. «Մենք փաստաթուղթ ունենք, որը կհրապարակենք»

Այսօր՝ հունվարի 9-ին, «Համախմբում» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել, որտեղ որոշվել է բանակցող խումբ ստեղծել։ Խմբում ընդգրկվել են կուսակցության վարչության անդամներ Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանն ու Անդրանիկ Թևանյանը։ Բանակցող խումբը պետք է ակտիվ խորհրդակցություններ անցկացնի քաղաքական, հասարակական ուժերի և այլ շրջանակների հետ: Hraparak.am-ը հետաքրքրվեց Ստեփան Մարգարյանից՝ ինչու՞ որոշեցին հենց հիմա այդ բանակցող խումբը ստեղծել, արդյոք մինչև հիմա բանակցող խումբ չկա՞ր կուսակցությունում։

«Չէ, մինչև հիմա մենք անում էինք քաղաքական կոնսուլտացիաներ, և տարբեր ուժերի հետ տարբեր մարդիկ հանդիպում-խոսում էին, դա մեզ համար մարդկանց տեսակետները որոշելու ժամանակաշրջան էր։ Ոչ միայն քաղաքական, այլ նաև հասարակական ուժեր կային, միավորումներ և այլն։ Հիմա, քանի որ եկել է հստակ դաշինք կազմելու ժամանակը, բնականաբար արդեն կոնկրետ սա վերածվում է բանակցությունների փուլի։ Մենք փորձում էինք հստակեցնել տեսակետները և հնարավոր դաշինքի դեպքում քաղաքական հենքը պատրաստել»,-ասաց Մարգարյանը՝ նշելով, որ կոնսուլտացիաների փուլն անցել են ու արդեն հասել են բանակցությունների փուլին։

Իսկ կա՞ն այդ ուժերը հստակեցված, թե ում հետ պետք է բանակցեք։ Մարգարյանն ասաց, որ այս պահին վերջնական հստակեցված չէ, դրա համար առայժմ որևէ անուն չեն հրապարակում, որովհետև կոռեկտ չի համարում նախընտրական շրջանում անուն տալ։ Բայց վստահեցրեց, որ խոսքը մեկից ավելի ուժերի մասին է և հույս հայտնեց, որ շուտով այդ անունները կհստակեցնեն և կհրապարակեն։

-Իսկ ինչի՞ շուրջ պետք է բանակցեք, դաշինքի ի՞նչ ձևաչափ եք պատկերացնում և ի՞նչ առանցքային հարցեր կան ձեզ համար, որոնց շուրջ պետք է գաք համաձայնության։

-Ամբողջ քաղաքական կոնսուլտացիաները հենց դրա շուրջ էին՝ հստակեցնել սկզբունքային հարցերը և տեսնել քաղաքական հենքը։

-Որո՞նք էին այդ սկզբունքային հարցերը։

-Մենք փաստաթուղթ ունենք, որը կհրապարակենք վերջնական հստակեցնելուց հետո, քանի որ կան դեռևս ճշտելու հարցեր։ Բայց շատ ժամանակ չի մնացել, շուտով մենք կհրապարակենք այն փաստաթուղթը, ինչի շուրջ մենք տեսնում ենք համագործակցությունը։

Մանրամասները՝ Hraparak.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը