Լրահոս

30.12.2009 12:26

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքն Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Սիրելի հայրենակիցներ,
Մեր պետության համար 2009 թվականը լի եղել փորձություններով և դժվարություններով։
Համաշխարհային ճգնաժամի պայմաններում միասին հաղթահարել ենք տնտեսական, ֆինանսական և սոցիալական լրջագույն մարտահրավերներ։
Կառավարության հակաճգնաժամային լայնածավալ միջոցառումները հազարավոր ընտանիքների համար մեղմեցին գլոբալ տնտեսական տագնապի հետևանքները։
2009 թվականին մենք ավելացրել ենք կենսաթոշակները 16 տոկոսով, աշխատավարձերը' 11 տոկոսով, ընդ որում, աշխատավարձի աճ է արձանագրվել ոչ միայն պետական, այլև մասնավոր հատվածում։
Հակաճգնաժամային օպերատիվ շտաբի աշխատանքների շնորհիվ ստեղծվել են հազարավոր նոր աշխատատեղեր։ Աղետի գոտում մենք իրականացրել ենք մեծածավալ շինարարական աշխատանքներ, և դրանք շարունակվելու են 2010-2011 թվականներին։
Կառուցել ենք 415 կիլոմետր ճանապարհ։
Ոռոգման համակարգում անց ենք կացրել 300 կիլոմետր ջրագիծ։ 2010-ին' կառուցելու ենք ևս 500 կիլոմետր։
Ավարտին է մոտենում Երևանի նոր ջերմաէլեկտրակայանի շինարարությունը։
Տեսանելի փուլ է մտնում ատոմային էլեկտրակայանի նոր բլոկի կառուցման աշխատանքները։
Մեզ հաջողվել է մի շարք ոլորտներում ներմուծումը փոխարինել հայրենական արտադրությամբ։
Ակնառու հաջողություններ են գրանցվել տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկություններին օժանդակության ոլորտներում։
2009 թվականին նշանակալի իրադարձություններ արձանագրվեցին մշակույթի և հատկապես սպորտի բնագավառներում։
Ես մեծապես գնահատում եմ այն իրողությունը, որ մեր կողմից իրականացվող խորքային բարեփոխումները հասարակությունը դրական է ընդունում։
Բայց մենք պետք է չմոռանանք, որ դեռ շատ անելիքներ ունենք։
Եվ կառավարությունը 2010 թվական է մտնում ֆինանսական, տնտեսական ու կուտակած փորձի մեծ պաշարով։
Համոզված եմ. միասին ի զորու ենք դիմագրավել ցանկացած մարտահրավերի ու նոր տարում արձանագրել, որ մեր պետականության առջև ծառացած օրախնդիր հիմնահարցերը նահանջում են։
Սիրելի հայրենակիցներ,
Մենք մուտք ենք գործում նոր տարի և իմ մաղթանքն է, որ մեզ ուղեկցի խաղաղությունը, մեր երկրում տիրեն արդարությունն ու փոխադարձ վստահության մթնոլոտը, որ մեր օջախներում իշխեն համերաշխությունն ու սերը։
Աստված մեզ բոլորիս պահապան։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։