Աշխարհ

09.01.2017 13:40


Հիլարի Քլինթոնն այլևս չի մասնակցի որևէ ընտրության

Հիլարի Քլինթոնն այլևս չի մասնակցի որևէ ընտրության

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը, որն ընտրություններում պարտվեց հանրապետական Դոնալդ Թրամփին, չի մասնակցի ոչ Նյու Յորքի քաղաքագլխի և ոչ էլ որևէ այլ ընտրության: Այս մասին CNN–ին հայտարարել է Քլինթոնի վստահված անձը՝ Նիրա Թանդենը:

«Կարծում եմ, որ նա երեխաներին ու ընտանիքներին օգնելու ուղիներ է փնտրում: Դա այն է, ինչի վրա կենտրոնացած էր նրա ողջ կյանքը… Ես չեմ կարծում, որ նա երբևէ նորից կմասնակցի ընտրությունների»,-ասել է Թանդենը:

Նշենք, որ «New York Daily News»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Քլինթոնը դիտարկում է Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնում ընտրվելու հնարավորությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը