Աշխարհ

09.01.2017 10:55


«Ոսկե գլոբուս». «Լուսնի լույսը» ֆիլմը ճանաչվել է տարվա լավագույն դրամա

«Ոսկե գլոբուս». «Լուսնի լույսը» ֆիլմը ճանաչվել է տարվա լավագույն դրամա

Լոս Անջելեսի «Beverly Hilton» հյուրանոցում հունվարի 8–ի՝ լույս 9–ի գիշերը կայացել է «Ոսկե գլոբուսի» 74-րդ մրցանակաբաշխությունը։ Հեռարձակումն իրականացրել է NBC հեռուստաալիքը։

Տարվա «Լավագույն դրամա» անվանակարգում հաղթել է Բարի Ջենքինսի «Լուսնի լույս»Moonlight») ֆիլմը։ Լավագույն դրամատիկ դերասան է ճանաչվել Քեյսի Աֆլեքը «Մանչեսթերը ծովի ափին» ֆիլմում իր դերի համար։ Լավագույն դրամատիկ դերասանուհի է ճանաչվել Իզաբել Յուպերը ( «Նա». «Elle»)։

«Լավագույն դրամատիկ սերիալ» է ճանաչվել բրիտանական թագավորական ընտանիքի մասին «Թագ» սերիալը, լավագույն կատակերգական սերիալ՝ «Ատլանտան»։

«Լա–Լա Լենդ» մյուզիքլը հաղթել է «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար», «Լավագույն դերասան մյուզիքլի ժանրում» (Ռայան Գոսլինգ), «Լավագույն կանացի դեր մյուզիքլի ժանրում» (Էմմա Սթոուն), «Լավագույն սցենար», «Լավագույն երգ», «Լավագույն սաունդթրեք», «Լավագույն կոմեդիա կամ մյուզիքլ» անվանակարգերում։

Մյուս հաղթողներն են՝

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» - Աարոն Թեյլոր-Ջոնսոն, «Գիշերվա քողի ներքո»,

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» - Վիոլա Դևիս, «Պատնեշներ»,

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» - «Elle» (Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա),

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» - «Zootopia»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը