Աշխարհ

09.01.2017 09:57


Բորիս Ջոնսոնին ապուշ անվանած իսրայելցի դիվանագետին կհեռացնեն աշխատանքից

Բորիս Ջոնսոնին ապուշ անվանած իսրայելցի դիվանագետին կհեռացնեն աշխատանքից

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնին ապուշ անվանած իսրայելցի դիվանագետին կհեռացնեն աշխատանքից։ Այս մասին, «vesti.ru»–ի փոխանցմամբ, հայտնել է Լոնդոնում Իսրայելի դեսպանը։

Սկանդալ է առաջացել այն բանից հետո, երբ դիվանագետների ոչ պաշտոնական խոսակցությունը հայտնվել է համացանցում։ Այն թաքնված տեսախցիկով տեսաձայնագրել է «Ալ Ջազիրայի» լրագրողը։

«Գիտեք, նա ապուշ է, բայց ԱԳՆ ղեկավար լինելով՝ որևէ պարտականություն չունի»,–ասել է Շիա Մասոթ անունով իսրայելցի դիվանագետը՝ հավելելով, որ կուզենար «վերացնել» Ջոնսոնի տեղակալ Ալան Դունքանին, որը քանիցս քննադատել է Իսրայելին։

Մեծ Բրիտանիայում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ Մասոթը մոտ ժամանակներս կհեռացվի աշխատանքից, և նաև ներողություն է խնդրել Ջոնսոնից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը