Այսօր Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կմրցի «Ռեդինգի» հետ։
Անգլիայի ներկա գավաթակիր Ժոզե Մոուրինյուի ակումբը հաղթել է Անգլիայի առաջնության վերջին 6 խաղում՝ զգալիորեն բարելավելով իր տեղը մրցաշարային աղյուսակում։
«Ռեդինգը» վերջին 11 խաղում 9 հաղթանակից և 2 պարտությունից հետո 3–րդ տեղն է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում։
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն օրերս հայտարարել էր, որ միակ ֆուտբոլիստը, ով պատրաստ չէ առաջիկա խաղին, Էրիկ Բային է, ինչը նշանակում է, որ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ապաքինվել է, և հնարավոր է՝ մասնակցի հանդիպմանը։
Հայտնի է նաև, որ ՄՅ կազմում երկար դադարից հետո դիմակայությանը կմասնակցի գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշթայները։
ՄՅ–ն այսօր կմրցի «Ռեդինգի» հետ

Խաղի սկիզբը՝ երևանյան ժամանակով 16:30–ին։
7or.am