Աշխարհ

06.01.2017 14:10


Ջո Բայդենը Թրամփին խորհուրդ է տվել մեծանալ

Ջո Բայդենը Թրամփին խորհուրդ է տվել մեծանալ

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ է տվել փոխել իր պահվածքը և «մեծանալ»։ Այս մասին հայտնում է PBS–ը։

«Մեծացե՛ք, Դո՛նալդ։ Հասուն դառնալու ժամանակն է։ Դուք նախագահ եք. ցո՛ւյց տվեք մեզ՝ ինչի եք դուք ընդունակ»,–հայտարարել է Բայդենը՝ մեկնաբանելով Թրամփի՝ «Twitter» սոցցանցն օգտագործելու հակումը։

Բայդենը հավելել է՝ իրեն անհանգստացնում են այն փոփոխությունները, որոնք Թրամփի վարչակազմը մտցնում է ԱՄՆ արտաքին, այլ ոչ թե ներքին քաղաքականության մեջ։

Հիշեցնենք՝ 2016–ի հոկտեմբերին էլ Բայդենը Թրամփին ծեծելու ցանկություն էր հայտնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը