Ըստ Ջորջ Մայքլի սիրեցյալի՝ երգիչն ինքնասպան է եղել
Բրիտանացի հանգուցյալ երգիչ Ջորջ Մայքլի նախկին սիրեցյալ Ֆադի Ֆավազի թվիթթերյան էջում հայտնվել է գրառում այն մասին, որ կյանքի վերջին տարիներին երգիչը «միայն մեկ բան էր ցանկանում՝ մեռնել», և հավանական է, որ նա ինքնասպան է եղել: Աստղի մահվան հստակ պատճառը դեռևս բացահայտված չէ. այս մասին հաղորդում է NME-ն:
«Ես եկել էի Ջորջի մոտ և գտել նրա դիակն անկողնում: Նա վաղուց էր ցանկանում մեռնել և բազմիցս փորձել է ինքնասպան լինել: Արդյունքում՝ դա նրան հաջողվեց: Մենք սիրում էինք միմյանց և ամբողջ օրեր էինք միասին անցկացնում»,-նման գրառում էր հայտնվել Ֆադիի «Թվիթթերի» էջում:
Ընդ որում, փոփ երաժշտության աստղի մահվան հետ կապված շշուկները չեն դադարում: Անանուն աղբյուրի փոխանցմամբ՝ Մայքլն իր սիրեցյալին վաղուց «դավաճան» էր համարում, և վերջին կես տարվա ընթացքում Ջորջն ու Ֆադին գրեթե չէին շփվում:
Մեկ այլ զրուցակից էլ նշել է, որ Ֆավազն ու Մայքլը մինչև վերջին օրը շատ մտերիմ են եղել:

7or.am