Աշխարհ

06.01.2017 12:30


Սաուդյան Արաբիան կրճատել է նավթի արդյունահանման ծավալները. WSJ

Սաուդյան Արաբիան կրճատել է նավթի արդյունահանման ծավալները. WSJ

Սաուդյան Արաբիան 2016թ. հոկտեմբերից կրճատել է նավթի արդյունահանման ծավալները օրական մինչև 486 հազ բարելով: Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»–ը՝ իրազեկ աղբյուրին հղումով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան ամբողջությամբ կատարել է արդյունահանման նվազեցման ծրագիրը, եթե ոչ ավելին. նավթի արտադրությունը հասել է օրական մոտ 10.058 մլն բարելի, ինչը համապատասխանում է այն մակարդակին, որը համաձայնեցվել էր ՕՊԵԿ-ի հետ:

Այդկերպ աշխարհում նավթի խոշորագույն արտահանողը կատարել է արդյունահանման նվազեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել ՕՊԵԿ-ի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը