Աշխարհ

05.01.2017 12:48


ՆԱՏՕ–ի ինքնաթիռը վտանգավոր կերպով մոտիկացել է ռուսական օդանավին

ՆԱՏՕ–ի ինքնաթիռը վտանգավոր կերպով մոտիկացել է ռուսական օդանավին

Սախալինից Կուրիլներ մեկնող ռուսական ուղևորատար ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել արտասահմանյան օդանավի հետ բախումից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը՝ ուժային կառույցներում իր աղբյուրին հղումով։

«Ռուսական «Bombardier» ուղևորատար ինքնաթիռն այս գիշեր մեկնելով Սախալինից՝ 6 հազ մ բարձրություն է հավաքել՝ ուղղություն վերցնելով դեպի Կուրիլներ։ Սակայն ավիակարգավարներն օդանավին մոտեցող անհայտ ինքնաթիռ են նկատել նույն բարձրության վրա, որը չի պատասխանել երկրից ստացված հարցումներին»,–հայտնել է աղբյուրը։

Արտակարգ վայրէջքից հետո ավիակարգավարները քանիցս փորձել են կապվել չճանաչված ինքնաթիռի հետ, սակայն օդաչուները կապի մեջ չեն մտել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հաջողվել է անհայտ ինքնաթիռից ռադիոտեղորոշիչ ազդանշան որսալ, որն էլ թույլ է տվել որոշել, որ օդանավը պատկանում է ՆԱՏՕ–ին։ Պատոնապես այդ տեղեկատվությունը, սակայն, դեռ չի հաստատվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը