Աշխարհ

05.01.2017 12:20


«Daily Mail». արքայազն Հարրին ծանոթացել է իր սիրեցյալի ծնողների հետ

«Daily Mail». արքայազն Հարրին ծանոթացել է իր սիրեցյալի ծնողների հետ

Արքայազն Հարրին ծանոթացել է Մեգան Մարքլի ծնողների հետ։ Այս մասին հայտնում է «Daily Mail»–ը։ Պարբերականի տվյալներով՝ 32-ամյա գահաժառանգը զրուցել է սիրեցյալի հոր՝ 72-ամյա Թոմաս Մարքլի հետ կանադական Տորոնտո այցի ժամանակ։

Հանդիպման մասին պարբերականին հայտնել է 35-ամյա Մեգանի եղբայրը՝ Թոմասը։ Վերջինը պատմել է՝ հայրը «շատ հպարտ է» դստեր ու արքայազնի հարաբերությունների համար, որոնք շատ են սիրահարված իրար։

«Իմ հայրն այդ մասին իմացել է ամենասկզբում։ Նա առաջին անգամ արքայազնի հետ հանդիպել է ավելի քան 6 ամիս առաջ Տորոնտոյում։ Նա շատ ուրախ է Հարրիի համար ու հպարտ Մեգանով։ Նրանք հիանալի հարաբերություններ ունեն. շատ մտերիմ են»,–պատմել է Թոմասը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը