Աշխարհ

04.01.2017 22:35


Արամ Ա-ն հանդիպել է Բաշար ալ-Ասադի հետ (տեսանյութ)

Արամ Ա-ն հանդիպել է Բաշար ալ-Ասադի հետ (տեսանյութ)

Հունվարի 4-ի առավոտյան Դամսակոսի նախագահական պալատում կայացել է Արամ Առաջին կաթողիկոսի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հանդիպումը: Այս մասին հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսարանի մամլո ծառայությունից։

Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Սիրիայի առաջնորդը մանրամասն տեղեկություններ է հաղորդել Արամ Առաջինին երկրի ներքին քաղաքական իրավիճակի, ինչպես նաև վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Այս առիթով վեհափառ հայրապետը ողջունել է Հալեպում խաղաղության վերահաստատումը և ցանկություն է հայտնել, որ ամենամոտ ապագայում խախաղություն և համերաշխություն հաստատվի ողջ Սիրիայի տարածքում: Ապա Նորին Սրբությունն անդրադարձել է ընդհանրապես տարածաշրջանում և հատկապես Սիրիայի նկատմամբ Թուրքիայի ժխտողական և քայքայիչ դերակատարմանը:

Արամ Առաջինը նաև շեշտել և հույս է հայտնել որ երկրի ներսում շուտով բարեկարգման գործընթաց կսկսվի, որին կմասնակցեն բոլոր համայնքները, այդ թվում քրիստոնյա համայնքը և մասնավորապես` հայերը:

Այս պաշտոնական հանդիպմանը Արամ Առաջինին ուղեկցում էին Բերիոյի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի այլ անդամներ:

Այս խորագրի վերջին նյութերը