Լրահոս

03.12.2010 17:10


ՀՀ-ի և Իրանի արտգործնախարարությանները համատեղ հյուպատոսական հանդիպում են անցկացրել

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարությունների միջև դեկտեմբերի 1-2-ին կայացել է 7-րդ համատեղ հյուպատոսական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են իրավական, հասարակական և արձանագրային, ինչպես նաև վիզաների հետ կակպված հարցեր։

Ինչպես հայտնել է ՀՀ արտգործնախարարությունը, երկու երկրների հյուպատոսական գրասենյակների ղեկավարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Իրանի արտգործնախարարության պատվիրակությունը նաև հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասերյանի, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ։

Այս խորագրի վերջին նյութերը