Լրահոս

10.01.2011 17:43


Սուրբ Սարգիս եկեղեցում տղամարդը մահացել է ոչ հրմշտոցի պատճառով

Հունվարի 6-ին առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում տղամարդը մահացել է ոչ թե հրմշտոցի պատճառով, ինչպես նշել են լրատվամիջոցները, այլ սրտի հիվանդության: Այս մասին նշվում է Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանի տարածած հաղորդագրությունում։

«Ականատեսների վկայությամբ՝ նա օգտագործել է շնչառությունը բացող աերոզոլ: Ցավոք, սակայն, դա մահվան ելքով է ավարտվել: Հաջորդ օրը' Մեռելոցին, հանգուցյալի հիշատակի համար կատարվել է հոգեհանգստյան կարգ»,-նշվում է հաղորդագրության մեջ։

 

Այս խորագրի վերջին նյութերը