Աշխարհ

04.01.2017 13:30


ԿՀՎ ղեկավար. «Կիբերհարձակումների հարցով զեկույցը կկենտրոնանա միայն ՌԴ–ի վրա»

ԿՀՎ ղեկավար. «Կիբերհարձակումների հարցով զեկույցը կկենտրոնանա միայն ՌԴ–ի վրա»

ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ իրականացված կիբերհարձակումների հարցով զեկույցը կկենտրոնանա միայն Ռուսաստանի վրա. փաստաթղթի պատրաստումը վերջին փուլում է։ Այս մասին PBS–ի եթերում հայտնել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ջոն Բրեննանը։

Վերջինը, սակայն, չի բացահայտել մանրամասները՝ նշելով միայն, որ այն ներկայացվելու է ինչպես Բարաք Օբամային, այնպես էլ Դոնալդ Թրամփին։

Բրեննանը շեշտել է, որ կատարվածին «լիարժեք գնահատական է տրվել»։

Ավելի վաղ Թրամփի օգնական Շոն Սփայսերը հայտարարել էր, որ ԱՄՆ հետախուզությունն առայժմ համոզիչ փաստարկներ չունի այն բանի, որ Ռուսաստանը մեղսակից է կիբերհարձակումներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը