«The Independent»-ը հայտնել է Տիտանիկի խորտակման նոր վարկածի մասին (տեսանյութ)
Տիտանիկի խորտակմանը կարող էր հանգեցնել ոչ թե սառցաբեկորի հետ բախումը, այլ անձնակազմի անփութությունը և նավի տերերի վախկոտությունը: Այս մասին գրում է «The Independent» պարբերականը։
Լրագրող Շենան Մոլոնին 30 տարի սեփական հետաքննությունն է անցկացրել և հանգել եզրակացության, որ Տիտանիկում հրդեհ է եղել։ Կրակը բռնկված է եղել դեռ այն ժամանակ, երբ նավը չէր սկսել շրջագայությունը, սակայն դրա տերերը հրամայել են լռել այդ մասին։
Հրդեհը սկսվել էր վառելիքի պահեստներից մեկում, հենց նրանում, որի հարևանությամբ հարվածել էր սառցաբեկորը։
Լրագրողը կարծում է, որ հրդեհի հետևանքով Տիտանիկի երեսպատումը տաքացել և փխրուն է դարձել, այդ պատճառով էլ ճեղքվածքն այդքան մեծ է ստացվել։
Հիշեցնենք, որ Տիտանիկը խորտակվել է 1912թ․։ Նավում ավելի քան երկու հազար մարդ է եղել, որոնց մեծ մասը զոհվել է։

7or.am