Աշխարհ

03.01.2017 19:20


Իսպանիայի հետ սահմանին բռնել են աֆրիկացուն ճամպրուկի մեջ պահած մի կնոջ (լուսանկար)

Իսպանիայի հետ սահմանին բռնել են աֆրիկացուն ճամպրուկի մեջ պահած մի կնոջ (լուսանկար)

Սեուտա իսպանական անկլավի և Մարոկկոյի սահմանային անցակետի աշխատակիցների ուշադրությունը մի նյարդային կին է գրավել, ով ձեռքին հսկայական ճամպրուկ է ունեցել։ Դրանում հայտնաբերվել է գրեթե շնչահեղձ եղած Գաբոնի 19-ամյա մի բնակիչ։ The Local-ը, հայտնում է, որ պարզվել է՝ կինը անօրինական խմբի անդամ է եղել, որը զբաղվում է մարդկանց Աֆրիկայից ապօրինի կերպով Եվրոպա տեղափոխելու գործընթացով։

Օդի պակասությունից ճամպրուկում գտնվող երիտասարդն ուշագնաց է եղել։

Ձերբակալված կնոջը մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը