Լրահոս

03.12.2010 16:56


Մեկնարկել է «Կին» միջազգային VII կինոփառատոնը

Ավանդական դարձած «Կին» կինոփառատոնը նպատակ ունի վերաիմաստավորելու կնոջ դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանելու նրա խնդիրները, ձևավորելու մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանն ու տարբեր ազգերի մշակույթների փոխհամագործակցությանը:

Փառատոնի «Հետահայաց» ծրագրում տեղ են գտել ռռւսաստանյան պրոդյուսեր և ռեժիսոր Սաիդա Մեդվեդևայի և լատվիացի հայտնի վավերագրող Յուրիս Պոդնիեկսի ֆիլմերից: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասեր:

Փառատոնի հաղթողներին կշնորհվեն մրցանակներ՝ «Լավագույն ֆիլմ», «Հատուկ մրցանակ», «Լավագույն դեբյուր» անվանակարգերում և կտրվեն խրախուսական դիպլոմներ, ինչպես նաև կցուցադրվեն մրցանակակիր ֆիլմերը:

«Կին» միջազգային VII կինոփառատոնի փակման արարողությունը կկայանա դեկտեմբերի 5-ին, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկայի թատրոնի դահլիճում:

Այս խորագրի վերջին նյութերը