Աշխարհ

03.01.2017 14:20


Ամերիկացի հաղորդավարուհին Թրամփին «հոգեկան հիվանդ» է անվանել

Ամերիկացի հաղորդավարուհին Թրամփին «հոգեկան հիվանդ» է անվանել
Ամերիկացի սկանդալային հեռուստահաղորդավարուհի Ռոզի Օ'Դոննելն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին «հոգեկան հիվանդ» ու «հոգեպես անհավասարակշիռ» է անվանել։ Այս մասին հայտնում է «Life.ru»–ն։
«Թվիթթերի» իր էջում նա գրել է, որ Ամերիկան 3 շաբաթից էլ քիչ ժամանակ ունի Թրամփին կանգնեցնելու համար։
Ավելի վաղ էլ հաղորդավարուհին ենթադրել էր, որ 10–ամյա Բերրոն Թրամփն աուտիզմով է հիվանդ։ Ավելի ուշ նա ներողություն էր խնդրել Թրամփի կնոջից՝ Մելանյայից՝ խոստովանելով, որ անտակտություն է թույլ տվել։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը