Ըստ Ասանժի՝ ԱՄՆ–ը ՌԴ-ին մեղադրում է Թրամփին լեգիտիմությունից զրկելու համար
«WikiLeaks» միջազգային կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը «Fox News»–ի հետ զրույցում բացատրել է ԱՄՆ գործող իշխանությունների՝ Ռուսաստանին ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ մեղադրելու պատճառները։ Այս մասին փոխանցում է «Life.ru»–ն:
«Նման հայտարարություններով նրանք փորձում են Դոնալդ Թրամփին զրկել լեգիտիմությունից, որը շուտով զբաղեցնելու է Սպիտակ տունը։ Նրանք փորձում են ապացուցել, որ Թրամփն օրինական ընտրված նախագահ չէ»,–նշել է Ասանժը։
Ասանժը նաև հերքել է այն տեղեկատվությունը, որ «WikiLeaks»–ի՝ Դեմոկրատական կուսակցության մասին հրապարակումները վերցված են ռուս ցանցահեններից, սակայն չի բացահայտել աղբյուրը։
Նա նաև չի կարողացել միանշանակ պատասխանել հարցին՝ արդյոք «WikiLeaks»–ի հրապարակումներն ազդե՞լ են ԱՄՆ-ում ընտրությունների ելքի վրա։ Ասանժը միայն նկատել է, որ Հիլարի Քլինթոնի ու նրա ընտրարշավի ղեկավար Ջոն Պոդեստայի հայտարարություններն են փոխել ընտրությունների արդյունքները։

7or.am