Լրահոս

30.12.2009 10:43

Ո՞վ կփոխարինի Արմեն Սմբատյանին

Ո՞վ կփոխարինի Արմեն Սմբատյանին

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանն ազատվել է աշխատանքից։ Ըստ լուրերի` այդ պաշտոնում նրան  փոխարինելու է Օլեգ Եսայանը, ով 1992թ. հունվարի 8-ից մինչև 1992թ. օգոստոս եղել է ԼՂՀ վարչապետ, իսկ 2006թ. նշանակվել է Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Տեղեկությունը պաշտոնապես ճշտելու և փոխարինման պատճառներն իմանալու համար «7օր»-ը դիմել է ՀՀ նախագահի մամուլի ծառայություն, որտեղ հաստատել են, որ Արմեն Սմբատյանն անցնելու է այլ պաշտոնի, իսկ նախագահի համապատասխան հրամանագրի առկայության դեպքում լրատվական ծառայությունը մանրամասների մասին օպերատիվորեն կտեղեկացնի լրատվության միջոցներին և  հասարակայնությանը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Արմեն Սմբատյանը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ միասին բավականին ակտիվ կազմակերպչական աշխտանքներ էր իրականացնում Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում հայ և ադրբեջանցի մշակութային գործիչների հանդիպման գործում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։