Աշխարհ

03.01.2017 13:45


ԱՄՆ կոալիցիան ընդունել է, որ մեղավոր է Սիրիայում և Իրաքում 188 խաղաղ բնակչի զոհվելու համար

ԱՄՆ կոալիցիան ընդունել է, որ մեղավոր է Սիրիայում և Իրաքում 188 խաղաղ բնակչի զոհվելու համար

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան խոստովանել է, որ Սիրիայում ու Իրաքում իր «Անդրդվելի վճռականություն» հակաահաբեկչական գործողության ժամանակ իրականացրած ռմբակոծությունների հետևանքով առնվազն 188 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին, «Life.ru»–ի փոխանցմամբ, ասվում է հրամանատարության կողմից մամուլի համար պատրաստված հատուկ հայտարարության մեջ։

«Ցավում ենք նրանց մահվան համար և մեր ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին»,–ասվում է փաստաթղթում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը