Աշխարհ

03.01.2017 13:20


Զախարովան խոստովանել է, որ իր զգեստների մեծ մասն արտադրված է Ռուսաստանում

Զախարովան խոստովանել է, որ իր զգեստների մեծ մասն արտադրված է Ռուսաստանում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Sputnik»–ի հետ զրույցում պատմել է իր զգեստների մասին։

Նշելով, որ իր՝ ուռած թևքերով սև զգեստն իսկական ֆուրոր է առաջացրել սոցցանցերում՝ Զախարովան ասել է.

«Երբ ես դրանով բանակցությունների էի գնում արտասահման, իմ դիվանագետ գործընկերները հավանում էին այն, իսկ ես անգամ չգիտեի՝ ով է արտադրողը. պարզապես վերցրել էի խանութի կախիչից»։

Ավելի ուշ նա իմացել է, որ այն ռուսական արտադրության է։

«Ես բազմաթիվ հարցեր եմ ստանում իմ զգեստների մասին. ահա և պատասխանը. հագուստս ռուսական է»,–հավելել է Զախարովան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը