Աշխարհ

02.01.2017 18:15


Հունվարի 10–ին Օբաման հրաժեշտի խոսք կհղի ամերիկացիներին

Հունվարի 10–ին Օբաման հրաժեշտի խոսք կհղի ամերիկացիներին

ԱՄՆ նախագահի պաշտոնը թողնող Բարաք Օբաման հունվարի 10–ին հրաժեշտի խոսք կհղի ամերիկացիներին։ Այս մասին հայտնում է CNN–ը։

Օբաման նշել է՝ իր վերջին ելույթը հնարավորություն է՝ շնորհակալություն հայտնելու ամերիկացիներին և նշելու երկրում վերջին 8 տարիներին տեղի ունեցած բոլոր փոփոխությունները։ Նա նաև կհայտնի իր կարծիքը՝ որ ուղղությամբ պետք է երկիրն առաջ գնա այնուհետև։

Օբամայի խոսքով՝ 2009–ից ԱՄՆ–ը բազմաթիվ բարդությունների է հանդիպել.

«Դրանք մեզ միայն ավելի են ուժեղացրել»,–«Интерфакс»–ի փոխանցմամբ՝ հավելել է նա։

Ամերիկացի առաջնորդը նաև նկատել է՝ ԱՄՆ նախագահներն ավելի քան 220 տարի ավանդաբար հրաժեշտի խոսքով են հանդես գալիս հեռանալուց առաջ՝ սկսած Ջորջ Վաշինգտոնից։

Հիշեցնենք՝ ս. թ. հունվարի 20–ին Օբաման պաշտոնապես իր լիազորությունները կհանձնի ԱՄՆ 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը