Աշխարհ

01.01.2017 15:40


Պուտինը, Մերկելն ու Օլանդը ցավակցել են Էրդողանին Ստամբուլի ահաբեկչության առնչությամբ

Պուտինը, Մերկելն ու Օլանդը ցավակցել են Էրդողանին Ստամբուլի ահաբեկչության առնչությամբ

ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուալ Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցավակցել են Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ստամբուլի ահաբեկչության առնչությամբ։ Այս մասին հայտնում է «gazeta.ru»–ն։

«Դժվար է պատկերացնել առավել ցինիկ հանցագործություն, քան ամանորյա տոների ժամանակ խաղաղ բնակիչներին սպանելը։ Մեր ընդհանուր պարտքն է վճռական հակահարված տալ ահաբեկչական ագրեսիային»,– ասվում է Պուտինի հեռագրում։

«Դատապարտում եմ այդ ահաբեկչությունը և արտահայտում իմ ցավակցությունները։ Իմ մտքերով այսօր ես զոհվածների և մտերիմների հետ եմ»,–նշվում է Մերկելի ուղերձում։ Կանցլերը Նոր տարուն մարդկանց վրա հարձակումները որակել է անմարդկային ու դավադիր քայլ։

Ինչպես ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում, ահաբեկչությունը զայրույթով դատապարտել է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը