Աշխարհ

01.01.2017 15:20


Ըստ բրիտանացի գիտնականների՝ ամանորյա տոներն ազդում են մարդկանց ուղեղի վրա

Ըստ բրիտանացի գիտնականների՝ ամանորյա տոներն ազդում են մարդկանց ուղեղի վրա

Մեծ Բրիտանիայում հետազոտողների մի խումբ բացատրել է հոգեկան այն փոփոխությունների փաստը, որոնք տեղի են ունենում մարդկանց մոտ ամանորյա և Սուրբ ծննդյան տոների նախօրեին. այս մասին հայտնում է «ntv.ru»-ն:

Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակված են «The Conversation» ամսագրում, խոսում են այն մասին, որ Նոր տարվա և Սուրբ ծննդի տոնախմբությունները լուրջ կերպով ազդում են մարդկային ուղեղի վրա:

Մարդկանց մեծ խմբի հետազոտելուց հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ տոնական զարդարանքներն ու պատրաստությունների մթնոլորտը առաջացնում են երջանկության հորմոնների՝ սերոտոնինի և դոֆամինի արտադրություն:

Հետազոտության հեղինակները նաև պնդում են, որ մարդկանց մեծամասնության մոտ դեռ մանկուց ձևավորվում է մի ամբողջական «Սուրբ ծննդի նեյրոնային ցանց», որը սկսում է գործել տոնախմբության խորհրդանիշներն ու ատրիբուտները տեսնելիս՝ տոնածառներ, խաղալիքներ և այլ զարդարանքներ: Դրանց ներկայությունից ակտիվանում են գլխուղեղի սենսոմոտոր, նախամոտոր և առաջնային շարժիչ կեղևային հատվածը, ինչպես նաև գագաթային բլթերը: Արտադրվում է նաև մեծ քանակությամբ ադրենալին, քանի որ տոների պատրաստությունները հաճախ ուղղորդվում են սթրեսներով, ինչն էլ հանգեցնում է հիշողության ֆունկցիայի նվազեցման:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը